Պատմական արդյունք. «Արարատ-Արմենիա»-ն Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ-ում է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 14, 24News

.

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում «Արարատ-Արմենիա»-ն պատասխան խաղում հյուրընկալվեց վրացական «Սաբուրթալո»-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին կեսը բավականի բարդ և լարված ստացվեց հայկական ակումբի համար: Խաղի 9-րդ րոպեին Անտոն Կոբյալկոն առաջ մղեց «Արարատ-Արմենիա»-ին՝ ստանալով Նարսինգի՝ եզրից կատարած փոխանցումը:

Երկրորդ կեսում Վարդան Մինասյանի սաները խփեցին նաև երկրորդ գոլը: «Սաբուրթալո»-ի ֆուտբոլիստները խախտեցին խաղի կանոնները սեփական տուգանային հրապարակում, և 11-մետրանոցն անվրեպ է իրացրեց Պետրոս Ավետիսյանը: Հայկական ակումբը հաղթեց 0:2 հաշվով:

Թիմերի առաջին խաղում վրացական «Սաբուրթալոն» հաղթել էր 1:2 հաշվով: Երկու խաղերի ընդհանուր 2:3 հաշվով՝ Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ դուրս եկավ «Արարատ-Արմենիա»-ն` պատմական արդյունքի հասնելով: Վարդան Մինասյանը թիմը, որը ձևավորվել է միայն նախորդ տարի, առաջին հայկական ակումբն է, որ կխաղա փլեյ-օֆֆ-ում:

Տեսանյութեր

Live

Լրահոս