Փաշինյանը, Ավինյանը կաշառք վերցրած լինեն Լիդիանի՞ց, չե՛մ հավատում. Դանիել Իոաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

«Ես հիմա իսկապես դժվարանում եմ պատասխանել հարցին, արդյո՞ք պետք է Ամուլսարի հանքը շահագործվի, թե ոչ»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը:

Իրավապաշտպանի խոսքով վարչապետ Փաշինյանն իր ֆեյսբուքյան լայվում բավական հանգամանորեն ներկայացրեց տրված եզրակացության մանրամասները, հավելելով, որ եթե անգամ հանքի շահագործման դեպքում ռսիկեր կան էլ, ապա դրանք կառավարելի են և ոչ այնքան վնասակար որքան ներկայացվում է, և այստեղ որևէ հիմք չկա չհավատալու կառավարության ղեկավարի խոսքերին:

Անդրադառնալով ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախումներին, ինչպես նաև Բաղրամյան 26-ի ու ԱԺ-ի դարպասները մարդկանց առջև փակելուն, Իոաննիսյանը խիստ մտահոգություն հայտնեց ոստիկանության գործողությունների հետ կապված, դատապարտելով դրանք, ավելացնելով, որ այդ ամենը նախկինից եկած վատ հիշողություններ են հիշեցնում իրեն:

Մանրամասները՝ տեսանյութում: