ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News
Վրացական լրատվամիջոցները հայտնում են, որ «Ռուսթավի 2»-ի հաղորդավարներ Միխայիլ Սեսիաշվիլին և Դիանա Ջոջուան տեղեկատվական ծրագրի գլխավոր թողարկման ժամանակ 10 տարվա աշխատանքից հետո հայտարարել են հեռուստաալիքը լքելու իրենց որոշման մասին: Լրագրողներն իրենց հեռացումը բացատրել են «Ռուսթավի 2»-ում ազատության բացակայությամբ:
«Մենք հեռանում ենք ալիքից և կշարունակենք պայքարը հանուն ազատության», - ասել են լրագրողները: