Տուգանքների չափերը և գանձման մեխանիզմները մարդկային չէին.«Սեքյուրիթի Դրիմ»-ի նախկին տնօրեն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

«Վարորդների նկատմամբ կիրառվող տուգանքների չափերը և գանձման մեխանիզմները մարդկային չէին»,- այդ մասին 24News-ի հետ զրույցում ասել է «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության նախկին տնօրեն Արմեն Ղլեչյանը:

Նրա պնդմամբ՝ տուգանքների մեխանիզմները ներդրվել էին ընկերության հիմնադիրների կողմից, որպեսզի նրանք ավելի շատ հարստանային: Ղլեչյանի կարծիքով՝ ընկերությունն արդյունավետ չի աշխատում հենց այն պատճառով, որ հիմնադիրները գերշահույթ ստանալու նպատակ ունեն: Այս պարագայում անհրաժեշտ է «Սեքյուրիթի Դրիմ»-ի  ձևաչափը փոխել և չարաշահումները բացառել:

Մանրամասները՝ տեսանյութում