Բաղրամյան պողոտայում տրոլեյբուսի կոնտակտային հաղորդալարն է ընկել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

1

Մարշալ Բաղրամյան պողոտայում տրոլեյբուսի կոնտակտային հաղորդալարն ընկել է, և այժմ դեպքի վայրում հատուկ մեքենայով այն վերանորոգում են:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Այժմ այն վերանորոգվում է և վերականգնում են վթարի հետևանքները»,- նշեց Կարապետյանը և  հավելեց, որ ոչ մի վտանգ չի սպառնում: