Մոսկվա-Երևան ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել Տաջիկստանի քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 16, 24News

ա

Սեպտեմբերի 15-ի, ժամը 07.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանվակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել Տաջիկստանի Հանրապետության քաղաքացի 24-ամյա Կադրիդդին Խ.-ն:

Ոստիկանությունից  հայտնում են, որ նա 2016թ. հունիսի 30-ից հետախուզվում էր Տաջիկստանի իրավապահ մարմինների կողմից՝ Տաջիկստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 244 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի մեղադրանքով:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news