2020-ին Բելառուսը կստանձնի ԵԱՏՄ նախագահությունը․ լրջորեն ենք նախապատրաստվում․ Լուկաշենկո

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Լուկաշենկո

ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել հայկական կողմին միջոցառման կազմակերպման և ջերմ ընդունելության, ինտեգրացիոն միության ամրապնդման ուղղությամբ գործադրած ջանքերի համար:

Լուկաշենկոն խոսել է միության առաջ ի հայտ եկող խոչընդոտներից՝ նշելով, որ հատկապես մտահոգիչ է, երբ խոչընդոտներ են ի հայտ գալիս այնպիսի զգայուն ոլորտում, ինչպիսին  պետգնումների ոլորտն է:

«2020-ին Բելառուսը կստանձնի ԵԱՏՄ նախագահությունը: Մենք լրջորեն ենք նախապատրաստվում: ԵԱՏՄ-ն երիտասարդ կառույց է, դեռ շատ միջոցներ ու ռեսուրսներ պետք է ներդրվեն արդյունավետ տնտեսական միություն կառուցելու համար»,- ասել է Լուկաշենկոն: