Ապօրինի ծառահատում՝ Տավուշում․ պատճառվել է մոտ 500 000 դրամի վնաս

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

ծառահատում

Երեկ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցները հերթական շրջայցի ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի թիվ 6-րդ պահաբաժնի «Աղջկա բերդ» տանող ճանապարհին հայտնաբերել են, անհայտ անձի կողմից, ապօրինի հատված 2 հաճարենի, 6 բոխի, 2 կաղնի տեսակների ծառերի կոճղեր։

Այդ մասին տեղեկացնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի ծառայությունը, շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 496 500 ՀՀ դրամ։

Նախապատրաստվող նյութերը կփոխանցվեն իրավապահ մարմիններին։