ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News
«Այս հարցին լավագույնս իշխանության ներկայացուցիչները կարող են պատասխանել՝ ի՞նչ մտադրություն ունեն, ի՞նչ գործողություններ են պլանավորում անել, կամ զարգացումների դեպքում, ի՞նչ քայլեր կանեն»,-ասաց ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը, պատասխանելով 24News-ի այն դիտարկմանը, թե ի՞նչ քայլեր կարող են անել իշխանությունները, եթե Սահմանադրական դատարանի նախագահի լիզորությունները դադարեցնելու նախագծին ՍԴ-ն դրական հանգուցալուծում չտա։
«Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, պետք է բխի մեր մայր օրենքից, օրենքի տառը պետք է գերակայի բոլոր հարցերի շրջանակներում։ Չլինի հանկարծ, որ այնպիսի ճանապարհ անցնենք, որ օրինականությունը հակաօրինականության ճանապարհով հաստատենք»,- ասաց նա։