Փաշինյանը հեղափոխությունից հետո մեծ քայլեր է արել Հայաստանի համար․ Ալեքսիս Օհանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

1

«Reddit» սոցցանցի հիմնադիր Ալեքսիս Օհանյանն ինստագրամյան էջում հրապարակումներ է արել Հայաստանից: Նա սթորիս բաժնում հրապարակել է Հանրապետության հրապարակի և կառավարության շենքի լուսանկարներ:

Հայազգի գործարարը հրապարակել է նաև իր և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման լուսանկարը և գրառում արել. «Շատ զբաղված տարի էր այն բանից հետո, երբ վերջին անգամ հանդիպեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ հեղափոխությունից հետո մեծ քայլեր է արել Հայաստանի համար:

Հպարտ եմ, որ այսօր իր հետ խոսել եմ կրիպտոարժույթի, տեխնիկական արդյունաբերության և հայ կանանց համար ստեղծված բարձր հնարավորությունների մասին»:

Հիշեցնենք, որ Ալեքսիս Օհանյանը եկել է Հայաստան՝ մասնակցելու WCIT ՏՏ 23-րդ համաժովին։ 

1
1

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news