Շախմատիստ Շանթ Սարգսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության փոխչեմպիոն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

1

Հայաստանը ներկայացնող շախմատիստ Շանթ Սարգսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության փոխչեմպիոն:

Հնդկական Նյու Դելի քաղաքում ընթացող աշխարհի առաջնության վերջին` 11-րդ տուրում Սարգսյանը սև խաղաքարերով առավելության հասավ Իսպանիայից Ռուիզ Սանտոսի նկատմամբ և 11 հնարավորից հավաքելով 8,5 միավոր՝ դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության արծաթե մեդալակիր:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արամ Հակոբյանը 8 միավորով նվաճեց ԱԱ-ի բրոնզե մեդալը: Աշխարհի չեմպիոն դարձավ Ուկրաինան ներկայացնող Եվգենի Շտեմբուլիակը:

Օրեր առաջ Շանթ Սարգսյանը դարձել էր նաև աշխարհի մինչև 18 տարեկանների առաջնության փոխչեմպիոն: