ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել կողմնակիցներին միանալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Վաշինգտոն կատարելիք այցին ընդառաջ նախատեսվող բողոքի ցույցին:
Ցուցարարները հավաքվելու են Սպիտակ տան մոտակա այգում՝ իրենց բողոքը հայտնելու Էրդողանի՝ բազմաթիվ կործանարար արարքների դեմ:
Էրդողանը Վաշինգտոն կժամանի նոյեմբերի 13-ին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկելու Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակը, ինչպես նաև երկու դաշնակից երկրների միջև լարվածության պատճառ հանդիսացող այլ թեմաներ:
Էրդողանի հանդիպումը Թրամփի հետ տեղի կունենա Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո: