Խաբում են, թե գնում ենք նոր Հայաստան, հետ ենք գնում՝ դեպի 1990-ականներ․ Ռուստամյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

բակո

«Մեզ խաբում են, թե գնում ենք նոր Հայաստան, մենք հետ ենք գնում, դեպի 1990-ականների Հայաստան»,- լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը, ով մասնակցում էր Վազգեն Մանուկյանի նախաձեռնած «Վերնատուն» ակումբի կազմակերպած համաժողովին:

«90-ականների կոսմոպոլիտիզմն է, դրան գումարվել է աղանդավորությունը, այլասերվածության լայնածավալ քարոզչությունը»,-ասաց նա:

Հարցին, թե իրենց վերջնական նպատակն իշխանափոխությո՞ւնն է, Ռուստամյանը պատասխանեց. «Վերջնական նպատակը իրական ժողովրդի իշխանություն հաստատելն է, այսօր հաստատվել է վարչախմբի իշխանություն: Եթե Փաշինյանը այս ամենը կտեսնի եւ կփոխի, բրավո, եւ բոլորս միասին այս գործը կտանենք առաջ: Իսկ եթե ոչ, կունենանք այն, ինչ մինչեւ հիմա ունեցել ենք»: