Եվս 20 ՀՀ քաղաքացիներ ծառայության անցան ԱԻՆ Փրկարար ծառայության համակարգում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News 

.

Նոյեմբերի 22-ին ԱԻՆ-ում փրկարար ծառայության պաշտոնների նշանակման և հերթական կոչումների շնորհման կապակցությամբ տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, որին ներկա էր ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:

ՀՀ քսան քաղաքացիներ ծառայության անցան ԱԻՆ Փրկարար ծառայության համակարգում, իսկ չորս հրշեջ-փրկարարներ ստացան հերթական սպայական կոչումներ:

Կրտսեր հրահանգիչ Գագիկ Պողոսյանը ստացավ փրկարար ծառայության լեյտենանտի կոչում և նշանակվեց Սյունիքի մարզային փրկարարական վարչության Մեղրու հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ:

Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորեց փրկարար ծառայողներին, մաղթեց անվտանգ և արդյունավետ աշխատանք: