ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը:
Բանակցությունների ընթացքում երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկելու են երկկողմ հարաբերությունները, սպառազինությունների վերահսկման հետ կապված հարցերը, ինչպես նաև Սիրիայում և Ուկրաինայում իրավիճակը։
Նախատեսվում է նաև Ռուսաաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ նախգահ Դոնալդ Թրամփի հանդիպումը: Այն կլինի փակ լրատվամիջոցների համար: