Երեկոյան ելույթս ուղղված է լինելու ոչ միայն Կապանին, այլև Հայաստանի բոլոր քաղաքներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 19, 24News

Thumbnail

«Այսօր Կապանում տեղի ունենալիք հանրահավաքին անդրադառնալու եմ ոչ միայն քաղաքապետի ընտրություններին»,- Facebook-յան նման  գրառում է կատարել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Մտադիր եմ խոսել այս ընթացքում կուտակված բոլոր համապետական հարցերի մասին: Լինելու է բաց, անմնացորդ և մանրամասն խոսակցություն:

Նկատի ունեմ՝ այսօր երեկոյան ելույթս ուղղված է լինելու ոչ միայն Կապանին, ոչ միայն Սյունիքին, այլև Հայաստանի բոլոր քաղաքներին ու գյուղերին: Այնպես որ, եթե չեք գալու Կապան, ժամը 18-ին սպասում եմ ձեզ իմ այս էջի ուղիղ եթերում», - գրել է նա:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ գնում է Կապան՝ աշխատանքային քննարկումների և մասնակցելու քաղաքապետի իրենց թեկնածու Նարեկ Բաբայանի նախընտրական հանրահավաքին։