Քաղավիացիան չի ստացել գրություն՝ ռուսական քաղաքներից դադարեցվելո՞ւ են չվերթները դեպի Երևան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

Էդմոն

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին ուղղված իր նամակին և ստացած պատասխանին։

«Սիրելի՛ քաղաքացիներ, ընթացք տալով ձեր դիմումներին՝ երկու շաբաթ առաջ դիմել էի ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին՝ հետևյալ հարցի կապակցությամբ.

Մեզ շարունակաբար փոխանցվող տեղեկատվության համաձայն՝ ընթացիկ տարվա մարտի 28-ից ռուսական որոշ քաղաքներից, օրինակ՝ Սոչիից, ուղիղ չվերթները Հայաստան և հակառակ ուղղությամբ դադարեցվելու են։ Նշվածը բնականաբար հարուցում է քաղաքացիների դժգոհությունը։

Ըստ այդմ, խնդրեմ եմ հայտնել, թե արդյո՞ք այս տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, խնդրել եմ հայտնել խնդրի մանրամասները և ինչի հետ են կապված այս փոփոխությունները։ Միաժամանակ առաջարկել եմ թույլ չտալ քաղաքացիների համար նման անբարենպաստ որոշման կայացումը և կիրառումը։

Այսօր ստացել եմ գրությանս պատասխանը, որին կարող եք ծանոթանալ ստորև»,-գրել է Մարուքյանը:

Ի պատասխան՝ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահը գրել է․

«Ներկայումս IATA 2019/2020 Աշուն-Ձմեռ ժամանակահատվածի համար, Կոմիտեի կողմից տրված թույլտվությունների համաձայն, ռուսական մի քանի ավիաընկերություններ իրականցնում են Սոչի-Երևան-Սոչի չվերթները։

Հայտնում ենք նաև, որ Կոմիտեի Ռուսաստանի Դաշնության ավիացիոն իշխանություններից մինչ այս պահը որևէ պաշտոնական գրություն չի ստացել, որ IATA 2019/2020 ամառային ժամանակահատվածում ռուսական որոշ քաղաքներից դադարեցնելու են չվերթները դեպի Երևան»։

փաստ