Իրանից մեկնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անկարայում կորոնավիրուսի կասկածով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News       

ինքնաթիռ

Turkish Airlines ավիաընկերության Թեհրանից Ստամբուլ թռչող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Անկարայում ուղևորի մոտ կորոնավիրուսի կասկածով։ Gazeta.ru-ի հաղորդմամբ՝ հայտնում է Habertürk-ը։

Վայրէջքը կատարվել է Թուրքիայի առողջապահության նախարարի թույլտվությունից հետո։

Ինքնաթիռում եղել է 132 մարդ։ Նրանց բժիշկները զնում են։ 12 ուղևորի մոտ բարձրացել է ջերմությունը, ևս 17 մարդու մոտ վիրուսը կասկածվում է այլ ախտանշաններով։