Բագարանի բնակիչը հայտնաբերել է սահմանախախտի․ ԱԱԾ-ն նրան պարգևատրել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

ԱԱԾպարգևատրում

Փետրվարի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանն արժեքավոր նվերով՝ ժամացույցով, պարգևատրել է ՀՀ Արմավիրի մարզի սահմանամերձ Բագարան համայնքի բնակիչ Հաբեթ Ղազարյանին՝ սահմանախախտին հայտնաբերելու և սահմանապահներին հանձնելու գործում զգոնություն դրսևորելու և ճիշտ կողնորոշվելու համար, որի արդյունքում կանխվել է վերջինիս հետագա տեղաշարժը Հայաստանի Հանրապետության տարածքում:  

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: