Կորոնավիրուսի պատճառով Կիևը փակում է դպրոցները, դադարեցվում են հանրային միջոցառումները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

կիևկորոնավիրուս

Կիևում կորոնավիրուսը կանխելու համար քաղաքապետարանը որոշում է կայացրել։ Մասնավորապես, մարտի 12-ից քաղաքում կսահմանափակվի բոլոր կրթական հիմնարկությունների աշխատանքները՝ դպրոցներ, բուհեր, մանկապարտեզներ, մարզական և արվեստի դպրոցների աշխատանքներ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկագրել է Վիտալի Կլիչկոն, հայտնել է Интерфакс-ը։

Ուկրաինայի մայրաքաղաքը կսահմանափակի նաև զանգվածային միջոցառումները՝ համերգներ, խորհրդաժողովներ, կինոցուցադրություններ: Ժամանցի կենտրոնները կփակվեն, առևտրաժամանցային կենտրոններում չեն գործի ժամանցային գոտիները:

Կիևի հասարակական տրանսպորտը դեռևս կշարունակի աշխատել սովորական ռեժիմով: Սահմանափակումները կգործեն մինչև մարտի վերջը:

Նշենք, որ Ուկրաինայում կորոնավիրուսով վարակման առայժմ միակ հաստատված դեպքը Չեռնովցիում է եղել, մի մարդու մոտ, որը ժամանել էր Իտալիայից։