Սևան քաղաքի գերեզմանատան մոտակայքում վագոն-տնակ է այրվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

վագոն

Մարտի 11-ին՝ ժամը 20:41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի գերեզմանատան մոտակայքում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նալբանդյան փողոցում գտնվող վագոն-տնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:53-ին, մարվել՝ 21:01-ին: Այրվել է վագոն-տնակը՝ մասամբ (մոտ 1 քմ):