Կանադայի վարչապետը կնոջ հետ տեղափոխվել է կարանտին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

.

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ տեղափոխվում են կարանտին, քանի որ իր կնոջ մոտ հայտնաբերել են կամ գրիպի կամ էլ կորոնավիրուսի ախտանիշներ: Այս մասին հայտնում է «Известия»-ն:

Վարչապետ Թրուդոյի կինը վերջերս է վերադարձել Լոնդոնից: Այժմ նա անցնում է թեստավորում: Նշվում է, որ Սոֆի Գրեգուարի ախտանիշները թուլացել են: Ընդ որում, Թրյուդոն հիվանդության նշաններ չունի:

Հեռուստատեսությամբ վարչապետը հայտարարել է, որ ինքնակամ որոշում է կայացրել ինքնամեկուսացման մասին, քանի որ իր կինն անցնում էր թեստավորում՝ կորոնավիրուսի համար: