ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News
Կարանտինային ռեժիմը խախտելու համար քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունն անհրաժեշտ էր։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է ՀԱԿ իրավական հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ այն կարող է որոշակի իրավական խնդիրներ առաջացնել։
Նրա խոսքով՝ 5 տարի ազատազրկումը բավականին խիստ սանկցիա է անզգույշ հետևանքների մասին խոսելիս, բայց նկատում է, որ օրենքում պետք է ավելացնել դիտավորության մասը և դրա համար սահանել ավելի խիստ պատիժ։
«Կարող են լինել անձինք, որ հանցավոր նպատակով դիտավորությամբ վարակեն մյուսներին։ ԱԺ-ն օրենքում պետք է ավելացնի դիտավորության մասը»,- ասել է Խաչատրյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։