Ապրիլի 5-ը հանգուցակետ է, ՍԴ-ն վտանգ է իրավական կայունության և անվտանգության առումով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

«Այսօրվա Սահմանադրական դատարանը կարող է վտանգ հանդիսանալ իրավական կայունության և անտանգության առումով, հետևաբար ապրիլի 5-ը շատ կարևոր հանգուցակետ է լինելու»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ընթացքում ասել է ՀԱԿ իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ ՍԴ-ի ճգնաժամը հաղթահարելով՝ ճանապարհ է բացվում ամբողջ դատաիրավական բարեփոխումներ անցկացնելու համար։

«Ի դեմս այս ՍԴ-ի՝ մենք գործ ունենք ամբողջ նախկին ռեժիմի թալանված միլիոնավոր դոլարների պաշտպանի հետ, որը բաց դրոշը ձեռքին պաշտպանելու է այդ խմբի շահերը։ Մենք պետք է այո կամ ոչ ասենք ապրիլի հինգին այդ վտանգի բացառման համար»,- ասել է Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս