Ապրիլի 8-ին Լուսինը կգտնվի մեր մոլորակին ամենամոտ կետում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News        

Լուսին

2020թ-ի ապրիլի 7-8-ը Լուսինը կգտնվի մեր մոլորակին ամենամոտ կետում՝ ~356,907 կմ հեռավորության վրա։ Երկիր֊Լուսին հեռավորությունը միջին հաշվարկով կազմում է ~384,400կմ։ Այս մասին հայտնում է Բյուրականի աստղադիտարանի ֆեյսբուքյան էջը։

«Փաստորեն, երեկ և այսօր «գերլուսինը» սովորական լիալուսնից կլինի ~14%֊ով ավելի մոտ և ~30%֊ով ավելի մեծ։

Այսպիսով, այսօր Լուսինը կծագի Երևանի ժամանակով երեկոյան 19։58֊ին և մայր կմտնի առավոտյան 07։00֊ին, և այն երկնակամարում տեսանելի կլինի 20։15֊ից սկսած։

Եվ այսպես, նկարի՛ր Լուսինը այսօր և տեղադրիր այն մեկնաբանություններում»,- հայտնում են աստղադիտարանից։