Ջոնսոնը կվերադառնա աշխատանքի մեկ ամսից ոչ շուտ. РБК

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

ջոնսոն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, որին տեղափոխել էին սովորական պալատ, կարող է իր պարտականություններին անցնել ոչ շուտ, քան մեկ ամիս անց: Այս մասին հայտնել Է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրներին, փոխանցում է РБК-ն:

ԱԳՆ ղեկավար Դոմինիկ Ռաաբը, որն այժմ կատարում է վարչապետի պարտականությունները, հայտնել է, որ Ջոնսոնի հետ դեռ չի խոսել:

Հիշեցնենք, որ 55-ամյա Բորիս Ջոնսոնը հոսպիտալացվել էր կորոնավիրուսի ախտորոշմամբ անցած կիրակի, ապա երկուշաբթի տեղափոխվել ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որից հետո նրան տեղափոխել էին ընդհանուր պալատ, ինչից հետո հայտնի էր դարձել, որ նրա առողջական վիճակում կան նկատելի փոփոխություններ՝ դեպի լավը: