Հաղթանակի զորահանդեսը կայանալու է, թող ոչ ոք չկասկասծի․ Պեսկով  

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News               

Կրեմլ

Իշխանությունը Հաղթանակի օրվա տոնակատարությունները տեղափոխելու որոշում չունի։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Ըստ Կրեմլի ներկայացուցչի՝ նման մեթոդ կարող է կիրառվել ելնելով կորոնավիրուսի իրավիճակի ուսումնասիրությունից։ Պեսկովը հավելել է, որ քննարկվում են այլընտրանքներ։

«Բայց ես ձեզ կարող եմ մի բան ասել․ ոչ ոք թող չկասկածի, որ Հաղթանակի զորահանդեսն ու Հաղթանակի օրը տոնվելու է անպայման»,- ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։

Կրեմլից հստակեցրել են, որ Հաղթանակի օրը երկրի պատմության համար կարևոր նշանակություն ունի։

«Ես չգիտեմ, դա կլինի մայիսի 9-ին, թե մի քիչ ուշ, բայց անպայման կկլինի, քանի որ մենք այլ կերպ չենք պատկերացնում»,- եզրափակել է Պեսկովը։