Ես հաղթահարեցի COVID-19-ը. Իսպանիայի փոխվարչապետը բուժվել է կորոնավիրուսից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

կալվո

Իսպանիայի փոխվարչապետ Կարմեն Կալվոն բուժվել է կորոնավիրուսից: Այս մասին նա հայտնել է թվիթերյան իր միկրոբլոգում:

«Ես հաղթահարեցի COVID-19-ը և ապաքինվելուց հետո կկատարեմ իմ պարտականությունները՝ աշխատավայրից:

Նա նաև շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր սատարել են նրան այս օրերին. «Իմ աջակցությունն ու համերաշխությունը բոլոր նրանց, ովքեր այժմ անցնում են այս բարդ ճանապարհով։ Վիրուսի մենք կհաղթենք միասին», - գրել է նա ։

Հիշեցնենք, որ փոխվարչապետը հոսպիտալացվել է մարտի 22-ին, որից հետո նրա մոտ հաստատել են կորոնավիրուս: Մարտի 26-ին նա դուրս է գրվել հիվանդանոցից և շարունակել է աշխատել տնից:

Նշենք, որ Իսպանիան կորոնավիրուսի համավարակի հետևանքով առավել տուժած երկրներից մեկն է: Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալներով` երկրում կա կորոնավիրուսի գրանցված ավելի քան 169.000 դեպք, որից ավելի քան 17.400-ը՝ մահվան ելքով: