Շիրակում մահվան ելքով վթար է տեղի ունեցել․ վարորդը դիմել է փախուստի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News        

Վթար

Ապրիլի 20-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 03։30-ի սահմանում անհայտ մակնիշի, համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի-Ազատան ավտոճանապարհի 1-ին կամ հատվածում վրաերթի է ենթարկել 45-50 տարեկան անձը չպարզված հետիոտնի։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վրաերթի ենթարկված տղամարդը տեղում մահացել է, իսկ վարորդը դիմել է փախուստի։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ մահացածի, վրաերթ կատարած վարորդի ինքնությունը և ավտոմեքենան պարզելու ուղղությամբ։