ԱՀ նախագահը պարետատան անդամների հետ քննարկել է կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

արցախ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով ստեղծված պարետատան անդամների հետ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն և քննարկել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող միջոցառումները: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը։

Նախագահ Սահակյանը հանձնարարականներ է տվել համապատասխան մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:

Խորհրդակցությանը ներկա էին պարետ, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: