«Աերոֆլոտ»-ի մեկ օդաչու և 5 ուղեկցորդուհի կորոնավիրուսով է վարակվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News    

կորոնա

Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերության 1 օդաչու և 5 ուղեկցորդուհի վարակվել են կորոնավիրուսով։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է ընկերության գործադիր տնօրեն Վիտալի Սավելյևը։

«Աերոֆլոտ»-ում աշխատում է 8,6 հազար ուղեկցորդ և ուղեկցորդուհի, ինչպես նաև 2,7 հազար օդաչու։ Մեզ մոտ հիվանդացել է 5 ուղեկցորդուհի, նրանցից 4-ն արդեն դուրս են գրվել, մեկն էլ տնային պայմաններում է բուժում ստանում»,- հայտնել է Սավելյևը։

 «Օդաչուներից վարակվել է միայն մեկը։ Նա աշխատանքի ժամանակ չի հիվանդացել, նա արձակուրդում է եղել՝ Թայլանդում, այժմ էլ բուժումը տանն է ստանում»,- հավելել է նա։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնվայլներով աշխարհում կորոնավիրուս է հաստատվել 2,6 միլիոնից ավելի մարդու մոտ, ավելի քան 181 հազարը մահացել է։