Պարետի որոշմամբ ժամանակավորապես կասեցվել է շուրջ 90 կազմակերպության գործունեություն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News 

հասարակական

ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից հայտնում են, որ պարետի որոշմամբ՝ մինչ օրս ժամանակավոր կասեցվել է շուրջ 9 տասնյակ կազմակերպության (մասնաճյուղի) գործունեություն՝ հիմք ընդունելով ԱԱՏՄ-ի մշտադիտարկման արդյունքները, որոնցով արձանագրվել են աշխատանքի անվտանգության խախտումներ։

Մշտադիտարկում իրականացվել է բոլոր այն ոլորտներում, որոնցում արտակարգ դրության պայմաններում եղել է գործելու թույլտվություն։ Զննումներն առաջնահերթորեն իրականացվել են այն կազմակերպություններում, որոնցում խախտումների վերաբերյալ ԱԱՏՄ թեժ գծով և մամուլի միջոցով ստացվել են ահազանգեր խախտումների վերաբերյալ։