ՀՀ նախկին վարչապետները Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդություն են ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

վազգեն

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստին ՀՀ նախկին  վարչապետները՝ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը միջնորդություն ներկայացրին՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու վերաբերյալ։ 

Նշենք, որ դատական նիստին ներկա են ինչպես միջնորդություն ներկայացրած վարչապետները, այդպես էլ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նիստն ընթանում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ:

ՀՀ երկրորդ նախագահը մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման համար: