ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News
«Օֆշորի» հայտնի գործով տուժող ճանաչված Փայլակ Հայրապետյանը գիտի, թե որտեղ են իրենից իբր թե խլված միլիոնները, ավելին՝ նա տարիներ ի վեր ստում է՝ ասելով, թե իր գումարներին տիրացել են Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և գործարար Աշոտ Սուքիասյանը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտարարել է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի փաստաբան Հովիկ Արսենյանը։ Վերջինս ներկայացնում է գումարների անհետացման «սխեման» ու հռետորական հարցադրում անում՝ ինչու՞ նախաքննությանը չի հետաքրքրում այս փաստերը։
Փաստաբանի խոսքով՝ գործի վերաբացման համար ի հայտ եկած նոր հանգամանքներ չկան, ինչը հիմք է տվել նրան ենթադրելու, որ ուզել են, դրա համար էլ գործ են հարուցել։ Իսկ թե ինչ նպատակ են հետապնդում, ըստ փաստաբանի, անհասկանալի է։
Շարունակությունը՝ տեսանյութում։