«COVID-19-ը կարող է մարդկության հետ մնալ ընդմիշտ». գիտնականն այն ՁԻԱՀ-ի հետ է համեմատել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

կորոնավիրուս

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղում անելով ՌԴ վաստակավոր բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Բուբեևին, գրում է, որ կորոնավիրուսը կարող է մարդկության հետ մնալ ընդմիշտ, ուստիև խստացված սանիտարական կանոնները կմնան ուժի մեջ նույնիսկ ինքնամեկուսացումից դուրս գալուց հետո։ 

«Ըստ ամենայնի կորոնավիրուսը մեզ հետ կմնա ընդմիշտ։ Ուստիև այստեղ տեղին է ՁԻԱՀ-ի հետ համեմատությունը։ ՁԻԱՀ-ի ի հայտ գալը բերեց անվտանգ սեքսի մշակույթի ներդրմանը։ Ինձ թվում է, որ նույնն է լինելու նաև կորոնավիրուսի դեպքում։ Հնարավոր է նույնիսկ երկրորդ և երրորդ ալիքներ լինեն պանդեմիայի։ Սա նշանակում է, որ հիվանդացությունը լինելու է շարունակական»,-ասել է մասնագետը, ապա հավելել, որ նույնիսկ եթե պատվաստանյութ ստեղծվի, այն հարյուր տոկոսանոց արդյունավետություն չի ունենա, ինչպես օրինակ գրիպի ժամանակակից պատվաստանյութը։

«Քանի դեռ կորոնավիրուսի սպառնալիքը կլինի, բոլորս պետք է պահպանենք սանիտարական նորմերը»,- ասել է Յուրի Բուբեևը։