Հասարակությունում ընկալում կա, թե կորոնավիրուսը բլեֆ է, պետք է հասկանալ պատճառը․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

Փաշինյան

Ես արձանագրել եմ մի այսպիսի սոցիալ- հոգեբանական խնդիր, երբ  հասարակության մեջ տարածվում է՝ կորոնավիրուս հիվանդությունը բլեֆ է , սարքած գործ է, գոյություն չունի և այլն։ Կառավարության նիստում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պետք է հասկանալ, թե ինչն է այսպիսի ընկալման պատճառը։ Խնդիրն այն է, որ մենք ունենք մի վիճակ, որ մեր դրական ախտորոշված քաղաքացիների մոտավորապես 75 տոկոսի մոտ հիվանդությունն անցնում է ասիմպտոմ։ Սա նշանակում է, որ մի կարճ ընթացք ջերմություն է ունեցել, ինքն էլ չի զգացել և ախտորոշվել է դրական։ Նման  դեպքերում, այս մարդկանց համար հիվանդությունը ուղղակի թղթի վրա գրած է։ Մեր պոզիտիվ ախտորոշված դեպքերի 75 տոկոսը չունի որևէ  բողոք»,- ասել է նա։