Իրանում մեկ օրում վարակակիրների թիվն ավելացել է 2.111-ով՝ ընդհանուր կազմելով 124.603

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

իրան

Իրանում ՀՀ դեսպանությունը ներկայացնում է Իրանում կորոնավիրուսի մայիսի 19-ի վիճակագրական տվյալները՝ նախորդ օրվա համեմատությամբ.

Ըստ ստացված տվյալների՝ վարակակիրների թիվն ավելացել է 2.111-ով՝ ընդհանուր կազմելով 124.603: Իրանում մեկ օրում կորոնավիրուսից  մահացել է 62 մարդ: Հիվանդության բռնկումից ի վեր երկրում ընդհանուր առմամբ մահացել է 7.119 վարակակիր: Ծանր վիճակում է գտնվում 2.698 անձ: Կորոնավիրուսից ապաքինվածների թիվն ավելացել է 1.512-ով՝ ընդհանուր կազմելով 97.173: Մինչ այժմ կորոնավիրուսային հիվանդության ախտորոշմամբ թեստավորվել է 716.176 անձ: