Բարոյալքությունը համատարած տենդենց է դառնում, իրավապահները պետք է զբաղվեն «18+» գրքերով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն անթույլատրելի է համարում հանգամանքը, երբ Երևանի Արաբկիր վարչական շրջանում անհայտ անձը «18+» բնույթի գրքեր է բաժանել անչափահաս երեխաներին: 24News-ի հետ զրույցում նա դա բարոյալքության դրսևորում որակեց ու ցավով ընդգծեց՝ բարոյալքությունը համատարած տենդենց է դառնում, իսկ իրավապահները պետք է զբաղվեն «18+» գրքերով:

Տոնոյանն այն համոզմանն է, որ սեռականության մասին պարբերական քննարկումը դարձել է սովորական, ինչը դուրս է տրամաբանությունից: Ըստ ԲՀԿ-ականի՝ մեր արժեհամակարգում չկա այնպիսի մի սողանցք, որը պետք է կոնվենցիաների վավերացմամբ լցնել: «Հայ ընտանիքները սեռականության մասին ունեն բավարար գիտելիքներ, որ կարող են տալ երեխաներին»,- շեշտեց Տոնոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։