Կա ԲԴԽ անդամի 3 թեկնածու. նախընտրելի է, որ թափուր պաշտոնը լրացնողը կին լինի․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 7, 24News

Thumbnail

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Բարձրագույն դատա­կան խորհրդի անդամ Ռուզաննա Հակոբյանի՝ ՀՀ վճռա­բեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ ընտրվելուց հետո թափուր է մնացել ԲԴԽ ան­դամի տեղը: 

Վաղը կայանալիք դատավորների ընդհանուր ժողովը ԲԴԽ անդամի թեկնածու է ընտրելու: Մեր տեղեկու­թյուններով՝ թեկնածուները 3-ն են՝ վճռաբեկ դա­տարանի անդամներ Սուրեն Անտոնյանը, Ստե­փան Միքայելյանը և Նախշուն Տավարացյանը: 

Կարծիք կա, որ գենդերային համամասնությունը պահպանելու համար հեռացած կնոջը պետք է կին փոխարինի, բայց այդ դրույթը միանշանակ չէ, ուստի թեկնածուին կորոշի դատավորների՝ այսօր հրավիրվելիք ընդհանուր ժողովը»,-գրում է թերթը:
 

Տեսանյութեր

Live

Լրահոս