Աշխարհում COVID-19-ից 373,961 մարդ է մահացել, որի մոտ 30 տոկոսը՝ 106,195-ը, ԱՄՆ-ում

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 1, 24News

կորոնավիրուս

Հունիսի 1-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 6,267,488 է, որից 373,961-ը մահացել է, 2,847,571-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 2,992,556 է, որից 53,400 մարդ կամ 2 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 1,131,108 վարակման դեպք, որից 106,195-ը մահացել է, 599,867-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 1,131,108 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում երկրորդ տեղում Բրազիլիան է (514,992 վարակակիր), երրորդ տեղում Ռուսաստանի Դաշնությունը (405,843 վարակակիր), չորրորդում՝ Իսպանիան 286,509 վարակակիր): ՌԴ-ում զոհերի թիվը 4,693, Բրազիլիայում՝ 29,341, Իսպանիայում՝ 27,127:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Նախորդ օրվա թվերը՝ այստեղ: