ՊՆ բեռնատարի վթարի պատճառը տեխնիկական և ծառայության կոպիտ բացթողումներն են․ Տոնոյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 8, 24News

Thumbnail

Նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Զանգեզուրի կայազորի զինվորական հոսպիտալ տեղափոխված բոլոր զինծառայողների վիճակն այս պահին գնահատվում է բավարար: Վեց զինծառայող ստացել է տարբեր աստիճանի կոտրվածքներ, որոնցից երկուսին նախատեսվում է տեղափոխել ԿԿԶՀ: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ողբերգական պատահարի զոհերի հարազատներին իր խորին ցավակցությունն է հայտնել պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը՝ նշելով, որ ընթանում է ծառայողական քննություն, որի նախնական արդյունքներով արդեն իսկ ակնհայտ է, որ ողբերգության պատճառների շարքում տեղ են գտել տեխնիկական և ծառայության կազմակերպման հետ կապված մի շարք կոպիտ բացթողումներ։ 

Դավիթ Տոնոյանը վստահեցրել է, որ մեղավորները պատասխանատվություն կկրեն օրենքի ողջ խստությամբ։