Արցախը Հայաստանին կապող նոր մայրուղի կկառուցվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News 

հասարակական

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը այցելել են Քաշաթաղի շրջանի հարավային հատվածը, որտեղ կմեկնարկի Արցախը Հայաստանին կապող նոր մայրուղու շինարարությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։

«Հարավում կառուցվող նոր ճանապարհը Հադրութ քաղաքը Քաշաթաղի հարավային թևով կկապի Հայաստանի Հանրապետությանը։

Այսօր Քաշաթաղի հարավում հացահատիկի բերքահավաքը խորհրդանշական իրադարձություն էր Արցախը մայր հայրենիքին կապող նոր մայրուղու կառուցմանն ընդառաջ»,- ասել է Պապիկյանը։

Նրա խոսքով՝ նոր մայրուղին կոմունիկացիոն և ռազմավարական կենսական նշանակություն ունի կունենա  հայկական երկու հանրապետությունների սոցիալ-տնտեսական առաջընթացի, հարավային Արցախում ապրող և արարող քաղաքացիների համար։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս