Ջիգարխանյանի նախկին կինը հայտնել է, որ չի կարողանում կապ հաստատել դերասանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

ջիգարխանյան

Դերասան Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, Teleprogramma.pro-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ մտահոգված է իր նախկին ամուսնու ինքնազգացողությամբ, հաղորդում է Lenta-ն:

Նա նաև պատմել է նախկին ամուսնու հետ կապ հաստատելու անհնարինության մասին: Դաշնակահարուհին վստահություն է հայտնել, որ Ջիգարխանյանի հարազատները խլել են դերասանից նրա հեռախոսը:

Ջիգարխանյանի կինը նաև հայտարարել է, որ ամուսնացած ժամանակ դերասանն առողջ էր ու ակտիվ: Նրա խոսքով՝ ամուսնալուծությունից հետո Ջիգարխանյանն ավելի շատ է տուժել, քանի որ «նրա կյանքը կարծես կոտրվել է». «Չէր կարելի կենսակերպը փոխել. նրան տեղափոխում էին վարձակալված բնակարաններ, փոխում խնամակալներին»,- նշել է նա:

Դերասանի նախկին կինը հայտարարել է, որ Ջիգարխանյանը վաղուց դուրս չի եկել տնից և երկու տարի չի հայտնվել թատրոնում. «Դա նույնպես հանգեցրել է առողջության վատթարացմանը», - պարզաբանել է նա:

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ջիգարխանյանը հոսպիտալացվել էր գլխուղեղի կաթվածով:

--0-- ՍՊ