Ասկերանի հաստատված օջախներում մասնագետներն ախտահանման աշխատանքներ են կատարել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 9, 24News

գագ

Նոր կորոնովիրուսային վարակի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները:

Նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի Ասկերանի շրջանային բաժնի մասնագետները ախտահանման աշխատանքներ են կատարել հաստատված օջախներում, կոնտակտավորների բնակարաններում և մեկուսարան հանդիսացող վայրերում:

--0—LՄ