Հունիսի 10-ի դրությամբ Արարատի մարզում կա COVID-19-ի 1165 դեպք. 474-ը առողջացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

կորոնավիրուս

Հունիսի 10-ի դրությամբ Արարատի մարզում կա կորոնավիրուսային հիվանդության 1165 դեպք, որոնցից 474-ը առողջացել է: Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

Մարզպետի փոխանցմամբ՝ մյուսները կամ ամբուլատոր բուժում են ստանում, կամ հիվանդանոցային:

«Այսօրվա դրությամբ ունենք ընդհանուր 17 մահ»,- հայտնել է նա:

Սարգսյանը նշել է նաև, որ Արտաշատի ԲԿ-ն վերապրոֆիլավորվել է որպես ինֆեկցիոն հիվանդանոց, Վեդիի ԲԿ-ն նույնպես որպես ինֆեկցիոն հիվանդանոց է գործում. «Արտաշատի ԲԿ-ն թվով 125 հիվանդներով կարող է զբաղվել, իսկ Վեդիի ԲԿ-ն՝ 100-ով»,- պարզաբանել է նա:

--0-- ՍՊ