ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում Գագիկ Ծառուկյանի տանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 14, 24News

ԱԱԾ աշխատակիցները վաղ առավոտից ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ Առինջի առանձնատանն են: Ծառուկյանի առանձնատան մոտ են նաև ԲՀԿ-ական պատգամավորները:

Ըստ նախնական տեղեկության՝ իրավապահները ձերբակալում են կա՛մ Գագիկ Ծառուկյանին, կա՛մ նրա որդուն:

Պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ Նաիրա Զոհրաբյանը ասել է, որ այս ամենը դեժավյուի տպավորություն է թողնում:

«Այս իխանությունն ուղղակիորեն չի հանդուրժում այլակարծություն, գործում է նույն ձեռագրով», -ասել է Նաիրա Զոհրաբյանն ու նկատել, որ կրկնվում է 2015 թվականի պատմությունը:

Նա նաև տեղեկացրել է, որ բոլորը միջազգային կառույցները, դեսպանատներն արդեն իսկ տեղյակ են, և որ ԱԱԾ ռեպրեսիաներով իրենց չեն լռեցնի:

Պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ասել է, որ սա բռնապետություն է, և բոլոր միջազգային կառույցները պետք է տեղյակ լինեն պատահածից, և որ իրական քաղաբանտարկյալն այն է, որ այսօր կձերբակալվի:

Պատգամավոր Արման Աբովյանն էլ հավելել է, որ գործողությունները քաղաքական թիմի հնչեցրած մտահոգությունների պատճառով են իրականացվում:

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին ԲՀԿ քաղխորհրդի նիստի շամանակ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ « կառավարությանը հնարավորություն էր տրված, լիարժեք ժամանակ, որ իրենք կարողանային ժողովրդի սպասելիքներն իրականացնեին, այսինքն` իրենց խոստումները, որ տվել էին ժողովրդին, և ինչի հիման վրա իրենք իշխանություն դարձան»։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը հրատապ նիստի ընթացքում հայտարարել է, որ կառավարությունն իր աշխատանքները 100 տոկոսով ձախողել է, եւ որ արմատական փոփոխությունների անհրաժեշտություն է զգացվում նաեւ հրաժարականների տեսքով։

 

--00—ԼՄ