Հայաստանում Ռուսաստանի դեսպանն ընդունել է ԲՀԿ ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News 

․

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, տեղեկանում ենք ՀՀ-ում ՌԴ դեսպանության ֆեյսբուքյան էջից:

«Հունիսի 17-ին Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդիպումը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի տարածաշրջանային հարցերի և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի հետ:

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են ռուս-հայկական միջխորհրդարանական կապերի զարգացմանը, կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում Ռուսաստանին ցուցաբերվող աջակցությանը ուղղված հարցրեր:

Խորհրդարանականները նաեւ կիսվել են իրենց տեսլականով երկրի ներքաղաքական օրակարգի որոշ խնդիրների վերաբերյալ»,- նշված է հաղորդագրությունում:

--0--ԱՀ