Ինձ ամենևին չի հուզում, թե Վահե Գրիգորյանը կամ ՍԴ-ի մեկ այլ անդամ ինչպես է աշխատում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը 24News-ի հետ զրույցում վստահեցրեց՝ իշխանությունը բնավ չի նեղվում, որ Սահմանադրական դատարանի մասին հարցը խորհրդարանի դահլիճում միայն մեծամասնության կողմից քննարկվեց ու քվեարկվեց: Ի տարբերություն ընդդիմադիրների, շեշտեց Տիգրանյանը, ՍԴ-ի մասին օրենքի պատասխանատվությունից իրենք չեն խուսափում:

Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այն հանգամանքին, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը նիստերին չմասնակցելու դիմաց աշխատավարձ է ստանում, օգտվում ծառայողական մեքենայից և այլն, «Իմ քայլի» պատգամավորն ասաց. «Ինձ ամենևին չի հուզում, թե Վահե Գրիգորյանը կամ ՍԴ-ի մեկ այլ անդամ ինչպես է աշխատում: Բացարձակ ցանկություն ու իրավունք չունենք միջամտել ՍԴ աշխատակարգային հարցերին»:

Մանրամասները՝ տեսանյութում։

 --0--ԿԿ