«Եկեղեցու պատմություն» առարկան դպրոցից հանելու ԿԳՄՍ-ի փաստարկներն անհասկանալի են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News 

Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ, Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանն այն համոզմանն է, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը բավարար ու հիմնավոր փաստարկներ չի ներկյացնում, թե ինչու «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան չպետք է դասավանդվի դպրոցներում: 24News-ի հետ զրույցում նա նշեց՝ առարկայի չդասավանդման մասով անհասկանալի են փաստարկները, եթե, իհարկե, դրանք կան առհասարակ:

Տեր Հայրը վստահեցնում է՝ կեղծ ու շինծու են բոլոր այն հայտարարությունները, թե երեխաներին դասի ժամանակ ստիպում են աղոթք անել: «Եթե ուսուցիչը դասը տերունական աղոթքով է սկսում, ապա ո՞րն է խնդիրը: «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան, նախևառաջ, սիրո ու պատմության քարոզ է»,- հավատացնում է հոգևորականը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ