Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Գանձասարի վանական համալիր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24News 

Արցախի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ուղեկցությամբ այցելել է Գանձասարի վանական համալիր։ Նախագահը շրջել է միջնադարյան վանական համալիրում, մոմ վառել և աղոթք հնչեցրել։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

--0--ԿԿ